Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղոթարան

Աղոթարան
14.06.2024 | 00:03

Աստուա՛ծ իմ, որ բանաս զձեռն Քո եւ լնուս զամենայն արարածս ողորմութեամբ Քով, Քեզ յանձն առնեմ զանձն իմ, Դո՛ւ հոգա եւ պատրաստեա զպէտս հոգւոյ եւ մարմնոյ իմոյ յայսմ հետէ մինչեւ յաւիտեան. եւ ողորմեա՛ Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

Դիտվել է՝ 3110

Մեկնաբանություններ